Առաջիկա շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով


14:20 , 14 հուլիս, 2019

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 14-ի ցերեկը, 15-19-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, 15-18-ը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 14-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: