ԵՄ-ն աջակցում է Իրան-ԱՄՆ լարվածության նվազեցման՝ Իրաքի նախաձեռնությանը


12:20 , 14 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Հաշվի առնելով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը, ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանային համաժողով անցկացնելու՝ Իրաքի նախաձեռնությանը: Այս մասին Բաղդադ կատարած այցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Տեղեկացնում է «Associated Press» գործակալությունը:

«ԵՄ-ն Իրաքի հետ կիսել է իր մոտեցումները տարածաշրջանային բարդ իրավիճակի հետ կապված, եւ այժմ առաջնահերթ է խուսափել լարվածության սրացումից եւ ցանկացած սխալ հաշւարկից, որը կարող է Իրաքի եւ տարածաշրջանի համար վտանգավոր հետեւանքների հանգեցնել»,- հայտարարել է Մոգերինին՝ հավելելով. «ԵՄ-ը պատրաստ է աջակացելու տարածաշրջանային համաժողով անցկացնելու՝ Իրաքի նախաձեռնությանը»:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է ելքեր գտնել՝ լարվածությունը թոթափելու եւ երկխոսություն սկսելու համար: