Հոգեբանի խորհուրդներ։ 25 հրաշալի զբաղմունքներ երեխաների հետ


11:04 , 14 հուլիս, 2019
  1. Ինվերսիա։
    Կամ սրտի մակարդակից ցածր գլխի դիրքի հանգստացնող ուժը։ Լինի դա երեխայի դիրքով թուլացումը թե գլխի վրա կանգնելը, նման փոփոխությունը ընդհանուր ամրապնդող ազդեցություն է թողնում վեգետատիվ նյարդային համակարգի վրա, որը վերահսկում է սթրեսի նկատմամբ օրգանիզմի արձագանքը։ Մյուս ամրապնդող դիրք-վարժությունը շունը՝ դնչով ցած դիրքն է։ Այս դիրքը լավ է նրանով, որ նպաստում է ավելորդ գլյուկոզայի այրմանը, որը ստացվում է ադրենալինի մակարդակի բարձրացումից։
  2. Թռիր բարձր։
    Կարելի է մրցումներ կազմակերպել թռիչք բարձրությունից, երկարությունից, նաև արագության ցուցանիշների մրցույթ անցկացնել։ Դա լարվածությունը թուլացնելու գերազանց եղանակ է։ Կարելի է երաժշտության ներքո պարան թռչել կամ կլասս խաղալ։
  3. Վազք։
    Ապացուցված է, որ վազքը նվազեցնում է սթրեսը և երբեմն ավելի օգտակար կարող է լինել, քան հոգեբանին այցելելը։ 10 րոպեանոց վազքը ոչ միայն կազդի ձեր երեխայի տրամադրության վրա, այլև կերկարացնի սթրեսակայունությունը ևս մի քանի ժամ։
  4. Հեծանիվ։
    Հեծանիվ վարելը չափազանց մեծ ճնշում չի գործադրում հոդերի վրա, զարգացնում է հավասարակշռությունը, փոխարինում է ֆիզկուլտուրային ու կարող է հանդիսանալ որպես հզոր հանգստացնող միջոց։
  5. Հրիր պատը։
    Սա օգնում է ազատվել սթրեսի հորմոններից առանց փողոց կամ նույնիսկ սենյակից դուրս գալու անհրաժեշտության։ Խնդրեք երեխային հրել պատը 10 վայրկյանի ընթացքում 3 փորձից։ Այս պրոցեսը թույլ է տալիս մկաններին կրճատվել, իսկ հետո՝ թուլանալ, ինչի արդյունքում արտադրվում են երջանկության հորմոններ, ինչպես սպորտային ծանրաբեռնվածություննից հետո։
  6. Երաժշտություն։
    Երաժշտությունը ունակ է ազդել տրամադրության, քնի, սթրեսի ու տագնապի մակարդակի վրա։ Տարբեր երաժշտական ոճեր փորձեք ու հետևեք դրանցից յուրաքանչյուրի էֆեկտին։ Շատ շուտով դուք կիմանաք, թե հենց ինչն է ազդում ձեր երեխայի վրա լավագույնս։ Օգտագործեք երաժշտությունը տանը, մեքենայի մեջ և այլուր տրամադրություն ստեղծելու համար։
  7. Պարում ենք։
    Երաժշտություն լսելու ժամերին ավելացրեք ֆիզիկական ակտիվության բաղադրիչը։ Հյուրասենյակում պարային փառատոն կազմակերպեք ու հետևեք, թե ձեր երեխան ինչպես է փոխում տրամադրությունը։
  8. Երգեցողություն։
    Սիրելի երաժշտության տակ պարելը հաճույք է, սակայն բարձրաձայն երգեցողությունը նպաստում է էնդորֆինների արտադրությանը, ինչը տալիս է հաճույքի և հանգստության զգացողություն։
  9. Օճառե պղպջակներ։
    Այս պարապմունքը նախորդի պես հիմնված է շնչառությունը կարգավորելու վրա։ Երեխան արագ կկարողանա վերահսկել իր շնչառությունը, եթե կարողանա օճառե պղպջակներ փչել։
  10. Փչում ենք մոմը։
    Վառեք մոմն ու տվեք երեխային՝ փչի։ Կրկին ու կրկին վառեք այն ու երեխայից ավելի հեռու դրեք, որպեսզի նա փչելու համար ավելի խորը շնչի։ Սա գերազանց եղանակ է խորը շնչելու պրակտիկան խաղի վերածելու համար։
  11. Շնչիր ստամոքսով։
    Մեծամասնությունը սխալ է շնչում, հատկապես՝ սթրեսային իրավիճակում։ Թող երեխան պատկերացնի, որ ստամոքսը փուչիկ է։ Խնդրեք, թող խորը շնչի, որպեսզի այն փչի, և արտաշնչի հակառակ գործողության համար։ Արդեն 5-րդ անգամ էֆեկտը տեսանելի կլինի։
  12. Նախնական ճիչ։
    Երբեմն էմոցիաները շատանում են, ու հնարավոր չի լինում այն ներսում պահել։ Թող երեխան կանգնի լայն բացված ոտքերով ու վեր բարձրացրած ձեռքերով ու զգա, թե ինչպես են էմոցիաները եռում ոտքերի մատների մեջ, բարձրանում են ոտքերով ու ողջ մարմնով վեր ու դուրս են գալիս բերանի միջոցով։ Պետք չէ բառեր գոռալ կամ հետևել ինչ-որ ծրագրի։ Թող նա անի այնպես, ինչպես իրեն հարմար է։
  13. Նկարչություն։
    Սա ոչ միայն շեղում է նյարդայնանալու աղբյուրից, այլև զարգացնում է սթրեսի նկատմամբ կայունությունը ընդհանուր առմամբ։
  14. Վիզուալիզացիա։
    Օգտագործելով ամսագրերի նկարները՝ երեխան կարող է մեծ թղթի վրա իր հետաքրքրությունների, երևակայությունների ու նպատակների կոլաժը հավաքել։ Ստեղծագործական գործընթացում երեխան կարող է նոր բացահայտումներ անել իր մասին, իսկ դրական բաների վրա կենտրոնանալը կօգնի բարձրացնել տրամադրությունը։
  15. Մի կում ջուր։
    Ջրազրկումը կապում են մտավոր գործունեության նվազեցման հետ։ Երեխայի համար մի բաժակ սառը ջուր լցրեք, ու թող նա դանդաղ խմի այն։ Փորձեք գոնե մեկ անգամ և կտեսնեք այն հանգստացնող էֆեկտը, որ այդ պրոցեդուրան ցուցաբերում է նյարդային համակարգի վրա։
  16. Ջրային պրոցեդուրաներ։
    Հանգստացնող լոգանքները երեխայի վրա նույն կերպ են ազդում, ինչպես մեծերի վրա։ Սառը ցնցուղը օրգանիզմի վրա առույգացնող էֆեկտ է գործում։ Սառը ջուրը թուլացնում է մկանների լարվածությունը, լավացնում է սրտի աշխատանքն ու բարձրացնում տրամադրությունը։ Ձմեռային լողորդների ֆիզիկական վիճակի հեռազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ պակասել են լարվածությունը, հոգնածությունն ու դեպրեսիան։
  17. Ակվարիումի ձկներին նայելը։
    Հետազոտողները պարզել են, որ հանգստի գոտիներում տեղադրված ակվարիումներն օգնում են իջեցնել արյան զարկերակային ճնշումը և կրճատում են սրտի կծկումների հաճախականությունը։ Որքան մեծ է ակվարիումը, այնքան լավն է արդյունքը։ Այս հիպոթեզը ստուգելու համար երեխային տարեք լճի մոտ կամ օկեանարիում։
  18. Հետհաշվարկ 100-ից։
    Օգնում է շեղվել նյարդայնացնող բաներից։ Հետհաշվարկը լրացուցիչ կոնցենտրացիա է պահանջում, սակայն չի ծանրաբեռնում ուղեղը։
  19. Գրիր ի սրտե։
    Թող երեխան տետր ունենա, որը դրված կլինի հուսալի տեղում, և այնտեղ նա կարող է գրել իր բոլոր զգացմունքների մասին։ Կարևոր է երեխային համոզել, որ դուք երբեք առանց թույլտվության այն չեք վերցնի։
  20. Շնորհակալություն։ 
    Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալության օրագիրը նման է սովորական անձնական օրագրի։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այդպիսի օրագիր վարելը դրական ներգործություն է ունեցել դպրոցի առաջադիմության վրա և նպաստել է արտադասարանական աշխատանքի ժամանակ սթրեսի նվազեցմանը։ Ավելի լավ է վերցնել տետր ու այնտեղ գրի առնել այն իրերն ու իրադարձությունները, որոնց համար նա շնորհակալ է։ Կարելի է 1-2 գրառում միասին անել, որ երեխան հասկանա կոնցեպցիան։
  21. Անվանիր քո էմոցիան։ 
    Երբ էմոցիաներով լի ես, բավական է դրանք ճանաչես, որ սկսես հանգստանալ։ Եթե երեխան շատ արագ է բորբոքվում, պանիկայի կամ այլ ծայրահեղ իրավիճակի մեջ ընկնում, խնդրեք, որ նա այդ վիճակին անվանում տա։ Հատուկ արտահայտություններ գտեք, որպեսզի երեխային օգնեք խոսել այդ մասին։
  22. Թենիսի գնդակը՝ մեջքին։
    Ֆիզիոթերապիայի հին հնարք է երեխայի մեջքի վրայով պինդ, փոքր գնդակ սահեցնելը։ Սա իր տեսակի մեջ հանգստացնող ազդեցության թեթև մերսում է։ Հատուկ ուշադրություն դարձրեք ուսերին, պարանոցին ու գոտկատեղին։ Սրանք լարվածության կուտակման տիպիկ տեղեր են։
  23. Գոլֆի գնդակ ոտնաթաթերի տակ։
    Սա ոչ միայն լավացնում է արյան շրջանառությունը, այլև ազդում է ոտքերի լարվածության համար պատասխանատու կետերի վրա։ Լավագույն արդյունքի հասնելու համար գնդակը սահեցրեք երեխայի ոտնաթաթի ողջ մակերեսով՝ փոխելով ճնշման աստիճանը։
  24. Հացի խմոր հունցեք։
    Հացաթխման պրոցեսը հանում է սթրեսը։ Երեխաներն էլ են հաճույքով խմորի հետ խաղում։ Օգտակար է և արդյունավետ։
  25. Թևնոց՝ սեփական ձեռքերով։
    Սեփական ձեռքերով բան պատրաստելը հեշտությամբ երեխային ներքաշում է աշխատանքային պրոցեսի մեջ։ Դա կարող է լինել ցանկացած աշխատանք, որի ընթացքում երեխան կարող է մոռանալ արտաքին շրջապատի մասին։