Կանայք գեների պատճառով են հետաձգում գործերը, իսկ տղամարդիկ՝ ծուլության


23:40 , 13 հուլիս, 2019

Գերմանացի գիտնականները ԴՆԹ-ի հետազոտություն են անցկացրել և կապ են հայտնաբերել TH գենի և պրոկրաքստինացիայի (կարևոր գործերը անընդհատ հետաձգելու մղում) միջև։

Ժառանգական տեղեկատվության այս գենը կրող կանայք արտադրում են դոֆամին` նյարդային հաղորդիչ, որը հանգեցնում է ուշադրության կենտրոնացման անբավարարության։ TH գենը կանանց մոտ բարձր ակտիվություն է ցուցաբերում, իսկ տղամարդկանց մոտ՝ ոչ։

Հետազոտության արդյունքում գիտնականները հայտարարել են, որ կանայք հենց այդ գեների պատճառով են հետաձգում գործերը, իսկ տղամարդիկ պարզապես ծուլանում են։