Նեյրոցանցը որոշել է The Beatles-ի որոշ երգերի հեղինակային պատկանելությունը


23:20 , 13 հուլիս, 2019

The Beatles-ի երաժշտության հեղինակային պատկանելությունը բարձր հավանականությամբ որոշող մաթեմատիկական ալգորիթմը մշակվել է ԱՄՆ Հարվարդի համալսարանի մի խումբ գիտնականների և Կանադայի Դելհաուզի համալսարանի կողմից՝ հաղորդում է Financial Times-ը:

Խմբի երգերի մեծ մասը՝ ներառյալ Yesterday, Let It Be и Come Together երգերը, գրվել են Ջոն Լենոն և Պոլ Մակքարտնի զույգի կողմից:

Երաժիշտները երբեմն հակասական մեկնաբանություններ են տվել այն մասին, թե ինչպես և ում կողմից են ստեղծվել հիթերը:

Երկրպագուները շարունակում են վիճել, թե երկու երաժիշտներից ով կարող է համարվել կոմպոզիցիայի հիմնական հեղինակը:

Նեյրոցանցը որոշել է, որ Ask Me Why, Do You Want to Know a Secret երգը և A Hard Day`s Night-ի երաժշտությունը 90% -ից ավելի հավանականությամբ գրվել է Ջոն Լենոնի կողմից, իսկ In My Life երգը՝ 57% հավանականությամբ Պոլ Մակքարտնիի կողմից։