21:45 , 13 հուլիս, 2019Պեդիկուլյոզը գլխի մաշկի և մազերի մակաբուծային հիվանդություն է:
Ոջիլները մարդուց մարդուն են փոխանցվում սերտ շփման ժամանակ:


Ոջիլների և անիծների դեմ միջոց

Ոջիլների դեմ ամենագործուն տնային միջոցը քացախն է համարվում:
Այն բավական արդյունավետ է: Միակ բացասական կողմը տհաճ հոտն է:
Քացախի հոտը շնչելով՝ ոջիլները թուլանում են և հեշտությամբ մաքրվում:

1. Նախ պետք է ճիշտ լուծել քացախը՝ քիմիական այրվածքից խուսափելու համար: Ամեն 100 մլ տաք ջրին պտք է 1 ճ. գ. 9%-անոց քացախ ավելացնել: Լուծույթի քանակը կախված է մազերի քանակից:


2. Պատրաստի լոծույթով թրջում ենք մազերը:


3. Հետո պետք է գլուխը 30 րոպեով (կարելի է նաև ավելի շատ) փաթաթել պոլիէթիլենային փաթեթով կամ լոգանքի գլխարկով:


4. Մազերը սանրում ենք այնպես, որ հնարավորինս շատ մակաբույծներ ու ձվեր թափվեն:


5. Պրոցեդուրայից հետո մազերը լվանում ենք առատ ջրով:


6. Մեկ անգամով ոջիլներից ազատվել չի հաջողվի: Անհրաժեշտ է այդ պրոցեդուրան մեկ շաբաթ հետո կրկնել:

