Տվյալների արտահոսքը Facebook-ի համար 5 մլրդ դոլար կարող է արժենալ


18:20 , 13 հուլիս, 2019

ԱՄՆ-ի առևտրի դաշնային հանձնաժողովը Facebook-ի հետ համաձայնագիր է կնքել, որը 5 մլրդ դոլար վճարում է նախատեսում։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Աղբյուրի խոսքով՝ դա կապված է օգտատերերի տվյալների արտահոսքի հետաքննության հետ։ Համաձայնագիրն առաջարկում է նաև ընկերության դեմ այլ սահմանափակումներ սահմանել։ Նյութերն արդարադատության նախարարություն են փոխանցվել, որը վերջնական որոշում կկայացնի։