Տանզանիայի նախագահը կանանց կոչ է արել «ազատել ձվարանները»


18:00 , 13 հուլիս, 2019

Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին հանդես է եկել ոչ սովորական հայտարարությամբ։ Նա հայտարարել է, որ իր երկրի կանայք պետք է «ազատեն ձվարանները» և հնարավորինս շատ երեխաներ լույս աշխարհ բերեն, որպեսզի տնտեսությունը շարունակի աճել, հաղորդում է Reuters-ը։

Որպես այդպիսի դրական օրինակ՝ նախագահը խոսել է Չինաստանի և Հնդկաստանի մասին։ Այդ երկրներն աշխարհում ունեն ամենաշատ ազգաբնակչությունը, իսկ տնտեսությունն իսկապես շարունակում է ավելանալ։

«Ես գիտեմ, որ այն կանայք, ովքեր սիրում են փակել իրենց ձվարանները կբողոքեն իմ խոսքերից։ Սակայն ազատեք ձեր ձվարանները»,- ասել է նախագահը։