Ինչպիսի՞ վտանգ է պարունակում սառցադաշտերի հալվելը՝ բացի բնապահպանական աղետից․ գիտնականներ


17:20 , 13 հուլիս, 2019

Կոպենհագենի համալսարանի դանիացի գիտնականները պարզել են, որ սառցադաշտերի հալվելը, բացի բնապահպանական աղետից, կարող է վտանգավոր լինել նաև վիկինգների ժամանակաշրջանի հնագիտական հուշարձանների համար։

Ջերմաստիճանի՝ 2․6 աստիճանով բարձրացումը կհանգեցնիր հողի տաքացմանը՝ մեծացնելով միկրոօրգանիզմների ակտիվությունը։ Առաջիկա 80 տարում կարող է անհետանալ արժեքավոր օրգանական նյութերի 70 տոկոսը։

Կարող է անհետանալ նաև Գրենլանդիայի առաջին բնակիչների մասին տեղեկությունը, որը բնակվել են կղզում մ․թ․ա․ 2500-ին։