Ռեալի խնդիրը դժվարանում է. ՄՅՈւ-ն բարձրացրել է Պոգբայի գինը Ռայոլայի պատճառով


15:45 , 13 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացրել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերային արժեքը հասցնելով 200 միլիոն եվրոյի, հաղորդում է Mirror-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիր սատանաների» ղեկավարության կողմից նման որոշում կայացվել է կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլայի հայտարարությունից հետո, ով ավելի վաղ հայտնել էր, որ մանչեսթերյան ակումբը վաղուց է տեղյակ ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ թիմից հեռանալու ցանկության մասին:

Ֆրանսիացու ներկայացուցիչն ասել է նաև, որ իր հաճախորդի գործողություններում ոչ մի դատապարտելի բան չի տեսնում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 170 մլն եվրոյով վաճառել Պոգբային, որին ցանկանում էին ձեռք բերել «Ռեալն» ու «Յուվենտուսը»: Սակայն արդյունքում «ծեր սինյորան» դուրս եկավ խաղացողի համար պայքարից։ «Ռեալը» պատրաստ է ֆրանսիացու համար վճարել ոչ ավելի, քան 130 մլն եվրո: