Նավթի համաշխարհային գներն աճում են


15:30 , 13 հուլիս, 2019

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,19 դոլարով՝ հասնելով մինչև 67 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,01 դոլարով և կազմում է 60.21  դոլար մեկ բարելի դիմաց։