Ճապոնիայի ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


15:20 , 13 հուլիս, 2019

Aysor.am-ը գրում է.

Ճապոնիայի ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 302.9 կմ դեպի հյուսիս: Օջախը գտնվել է 251 կմ խորության վրա: