«Այստեղ է ապրում չար աքլոր Գեորգի Գաբունիան». Պուտինին վիրավորած վրացի հաղորդավարի տան վրա վիրավորական գրառմամբ ցուցանակ է հայտնվել


13:34 , 13 հուլիս, 2019

Թբիլիսիում վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի սկանդալային հաղորդավար Գեորգի Գաբունիայի տան վրա նրան վիրավորող գրությամբ ցուցանակ է հայտնվել, հայտնում է kp.ru-ի թղթակիցը: 

«Այստեղ է ապրում չար աքլոր Գեորգի Գաբունիան»,- գրված է ցուցանակի վրա:

Ինչպես նշում է լրատվամիջոցը, ցուցանակը կախված է մնացել տան վրա մի քանի օր:

Հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահին վիրավորած հաղորդավարի հարևանները kp.ru-ի լրագրողին հայտնել են, որ Գաբունիան արդեն մի քանի օր է՝ թիկնապահներով է շրջում: