Նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ. ՊԲ


14:13 , 13 հուլիս, 2019

Հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: