Իտալիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ. Ցանկանում ենք դառնալ մրցաշարի հերոսները


13:20 , 13 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ փուլում Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականն A խմբում ընդգրկվել է Հայաստանի, Իսպանիայի և Պորտուգալիայի հետ:

Իտալացիների գլխավոր մարզիչ Մունցիադան ցանկանում է, որ իր թիմի ֆուտբոլիստները դառնան մրցաշարի հերոսներ.

«Մենք փորձելու ենք խաղալ այնպես, որ հնարավորինս հեռու գնանք՝ դառնալով մրցաշարի հերոսները:

Կան մի շարք ուժեղ թիմեր, որոնք ֆավորիտ են: Նրանցից երկուսը՝ Պորտուգալին ու Իսպանիան մեր խմբում են ընդգրկված: Չենք հուսահատվում. պետք է նայենք առաջ ու մեր խաղը խաղանք»:

Մարզիչը չի բացառել նաև, որ Հայաստանի Մ19 հավաքականը կարող է անակնկալ մատուցել այս մրցաշարում.

Ֆուտբոլիստները ճանապարհը դեպի մեծ ֆուտբոլ սկսվում է նաև այստեղից՝ մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունից: Սա դեռ վերջը չէ, դեռ կա մինչև 21 տարեկանների տարիքային խումբ: Այս տարիքային խմբի ֆուտբոլիստների համար նման միջազգային մրցաշարերն ու հանդիպումները շատ կարևոր են: Մեծ փորձ են տալիս ֆուտբոլիստներին:

Հայաստանի հավաքականը շատ լավ է նախապատրաստվել: Պետք է վճռական լինենք ու ամբողջությամբ տրվենք Հայաստանի ընտրանու հետ խաղին: Տան հանգամանքը նույնպես կարող է օգնել Հայաստանին: Ֆուտբոլը շատ անակնկալներ մեզ մատուցել է: Չի բացառվում, որ Հայաստանը անակնակլ արդյուքն գրանցի»,- ասել է Իտալիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչը: