Աֆղանստանում պայթյունի հետևանքով ոստիկան է մահացել


13:00 , 13 հուլիս, 2019

168.am-ը գրում է.

Աֆղանստանի արևելյան Նանգարհար շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության մեկ աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ականի պայթյունը տեղի է ունեցել Ջելալաբադ քաղաքում: Դեռևս որևէ խմբավորում չի ստանձնել  կատարվածի պատասխանատվությունը: