15 հետաքրքիր առանձնահատկություն, որոնցով Հնդկաստանը տարբերվում է մյուս բոլոր երկրներից


22:45 , 13 հուլիս, 2019

Հնդկաստանը սովորական երկիր չէ. դրա գեղեցիկ բնապատկերները, խոհանոցն ու եղանակը այն առանձնացնում են մյուս բոլոր երկրներից:

1. Աշխարհն ունի 4 եղանակ, իսկ Հնդկաստանը՝ 6

Հնդկական ավանդական օրացույցը նկարագրում է 6 եղանակ՝

1. Գարուն՝ փետրվարի կեսից մինչև ապրիլի կես

2. Ամառ՝ ապրիլի կեսից մինչև հունիսի կես

3. Մուսսոն՝ հունիսի կեսից մինչև օգոստոսի կես

4. Աշուն՝ օգոստոսի կեսից մինչև հոկտեմբերի կես

5. Ձմեռային տոներ՝ հոկտեմբերի կեսից մինչև դեկտեմբերի կես

6. Ձմեռ՝ դեկտեմբերի կեսից մինչև փետրվարի կես

2. Աշխարհում գոյություն ունի 8000 լեզու, որոնցից 1600-ը պատկանում են Հնդկաստանին

Երկրների մեծ մասում, որպես կանոն, խոսում են 2 կամ 3 լեզվով, մինչդեռ Հնդկաստանում՝ 1600-ով: Դրանցից 122-ը համարվում են խոշոր լեզուներ: 30-ը ավելի քան մեկ միլիոն մարդու մայրենի լեզուն է: Միաժամանակ Հնդկաստանը ԱՄՆ-ից հետո ամենաշատ անգլախոս բնակիչներ ունեցող երկիրն է:

3. Այստեղ գործում է դպրոց, որը դրամային վարձի փոխարեն հավաքում է պլաստիկե թափոններ

Այս դպրոցը հրաշալի միջոց է գտել երեխաներին փաստացի անվճար ուսում տրամադրելու և բնության խնդիրներից մեկը լուծելու համար:

4. Ազդանշան տալը խրախուսվում է

Հնդկաստանում շատ բեռնատարների ետնային հատվածում կարող եք նկատել «Ազդաշան տվեք, խնդրում եմ» գրությունը: Ազդանշան տալը տարածված երևույթ է Հնդկաստանում, և այն կարող եք լսել բոլոր քաղաքներում:

5. Վերջին տարիներին Հնդկաստանում կանաչապատ տարածքները շատացել են

Համաձայն ՆԱՍԱ-յի՝ վերջին 20 տարում աշխարհում զանգվածային անտառահատումներ են տեղի ունենում, մինչդեռ Հնդկաստանում հակառակ գործընթացն է ընթանում: 2017-ին այստեղ զանգվածային ծառատունկ տեղի ունեցավ, որը համաշխարհային ռեկորդի հանգեցրեց:

6. Տղամարդիկ գրկախառնվում են և ձեռքեր բռնում

Հնդկաստանում տղամարդիկ գրկախառնվում են, երբ առաջին անգամ հանդիպում են իրար, իսկ տղա ընկերները զբոսնելիս իրար ձեռք են բռնում:

7. Յուրաքանչյուր օր հնդկական երկաթուղով տեղաշարժվող մարդկանց թիվը հավասար է ավստրալիայի բնակչության թվին

Հայտնի է,որ Հնդկաստանը բազմամարդ երկիր է, սակայն իրականում դրա բնակչության թիվը պատկերացնելը մեզ համար այնքան էլ հեշտ չէ: Պատկերացնելու համար բավական է իմանալ, որ յուրաքանչյուր օր հնդկական երկաթուղով տեղաշարժվող մարդկանց թիվը հավասար է ավստրալիայի բնակչության թվին:

8. Բախտավոր եք, եթե գտնվում եք Հնդկաստանում, քանի որ այնտեղ ամեն ինչ շատ էժան է

Հագեցած ճաշի համար կծախսեք ընդամենը $5, իսկ մեկ բաժակ սուրճն արժե 20 ցենտ: Հյուրանոցներն ու հոսթելները ևս շատ մատչելի են: Հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելու համրա բավական կլինի $15-ը: Մի քաղաքից մյուսը տեղափոխվելու համար Ձեզ ավելի քիչ գումար պետք կլինի, քան աշխարհի յուրաքանչյուր այլ երկրում:

9. McDonald’s-ում կարող եք բուսական սնունդ գտնել. անպայման փորձեք McAloo Tikki

Մինչդեռ աշխարհում շատերը դառնում են բուսակեր, Հնդկաստանում նման կենսակերպը գործում է վաղուց: Աշխարհում մեկ մարդու հաշվով բաժին ընկնող մսի քանակով վերջին հորիզոնականում է Հնդկաստանը: Սա գալիս է այն բանից, որ բնակչության 80%-ը հինդուիզմ է դավանում, որը խրախուսում է բուսակերությունը:

10. Գլխի թափահարման գաղտնիքը

Գլուխը թափահարելը Հնդկաստանում նշանակում է «այո» կամ «ոչ», սակայն այն տարբերվում է երկրի տարբեր շրջաններում: Այնպես որ, ճամփորդելիս եթե կարծեք, որ գլուխը թափահարելով հնդիկզրուցակիցը ցանկանում է Ձեզ «այո» պատասխանել, ապա հավանական է, որ սխալվում եք և ընդհակառակը:

11. Կրիկետ խաղը պաշտում են Հնդկաստանում

Կրիկետի խաղերը Հնդկաստանում դիտում են այնպես, կարծես հոգևոր որևէ ծիսակատարության ներկա գտնվեն: Մարդիկ մեծ շուքով են նշում իրենց սիրելի թիմերի հաղթանակները:

12. Զուգարաններում զուգարանի թուղթ չեք գտնի

Հնդկաստանի զուգարաններում, որպես կանոն, զուգարանի թուղթ չի լինում: Հնդիկները նախընտրում են լվանալ իրենց զուգարանից դուրս գալիս, այդ իսկ պատճառով զուգարանի թղթի փոխարեն կգտնեք փոքրիկ դույլեր՝ լի ջրով:

13. Կա քաղաք, որտեղ բանկերի դռները կողպված չեն

Մահարաշտրա քաղաքում մարդիկ չեն կողպում իրենց տան դռները, քանի որ նրանք հավատում են, որ Աստված իրենց պաշտպանում է: Քաղաքում առաջին բանկը բացվեց 2011 թ., և այն ևս կողպված չէ:

14.Հնդկաստանը փառատոնների երկիր է

Լինելով կրոնական քաղաք՝ Հնդկաստանում շատ են աստվածներին և աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններն ու փառատոնները: Դրանցից յուրաքանչյուրը նշվում է յուրովի, սակայն բոլորն ունեն մեկ ընդհանրություն՝ գունավոր են և աշխույժ:

Որպես օրինակ կարելի է դիտարկել գույների փառատոնը՝ Հոլին: Այն խորհրդանշում է սեր, գարնան սկիզբ ու բարի հաղթանակը չարին: Այդ օրը մարդիկ դուրս են գալիս փողոցներ և միմյանց պատում գունավոր ջրերով կամ փոշով: Ողջ երկիրն այդ օրը գունավոր է դառնում:

 

15. Հնդկաստանում շատ են գեղեցիկ մարդիկ

Եթե նայում եք բոլիվուդյան ֆիլմեր, ապա կհամաձայնեք այս մտքին: Հնդկաստանը ամենաշատ անգամներ հաղթանակ տարած երկիրն է Միս Աշխարհ մրցույթում՝ 6 անգամ: Այնպես որ, բացի համեղ սնունդից ու գունավոր փառատոններից, այստեղ կարող եք նաև գեղեցիկ մարդկանց հանդիպել: