«Փաստ». ՀԱԿ իրավաբանների կողմից սահմանադրական հանրաքվեի կանոնակարգումներ են մշակվելու. սա է պատճառը, որ դեռ չկա վեթինգի մասին փաստաթուղթ


09:15 , 13 հուլիս, 2019
«Գնալով ավելի մեծ թափ են ստանում խո­սակցությունները, որ եկող տարի տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս նախաձեռնության հիմնական կանոնակար­գումները մշակվելու են ոչ այնքան ՔՊ գրա­սենյակում, որքան ՀԱԿ իրավաբանների կողմից, որոնք այս թեմայի հետ կապված հրավիրել են նաև միջազգային փորձագետ­ների: 

Մեր աղբյուրները պնդում են, որ սրա հետ է կապված նաև այն հանգամանքը, որ դեռևս չկա այդքան շահարկված վեթինգի կամ անցումային արդարադատության մասին փաստաթուղթը, և տեղեկությունների համաձայն՝ չի էլ լինելու: 

«Անցումային» կոչ­ված արդարադատության մասին իշխանու­թյունների առաջ քաշած թեզը գոնե այս պա­հին աստիճանաբար դուրս է մնում, և նա­խատեսվում է այդ հարաբերություններն ուղղակի կանոնակարգել նոր Սահմանադ­րության մեջ, իսկ որոշ ռիսկային հարցեր թողնել անցումային դրույթներում: Որոշ փորձագետներ մտահոգություն ունեն, որ այսկերպ հիմա էլ այս իշխանություններն են փորձում Սահմանադրությունը հարմարեց­նել իրենց՝ ընթացիկ նպատակները կյանքի կոչելու, իսկ հետագայում էլ հեշտ վերար­տադրվելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: