Ուղևորուհին փորձել է ինքնաթիռ մտնել ուղեբեռի համար սահմանված հատվածով (Video)


06:44 , 13 հուլիս, 2019

Թուրքիայում՝ Ստամբուլի օդանավակայանում, հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Ուղևորներից մեկը փորձել է ինքնաթիռ մտնել ուղեբեռի համար սահմանված հատվածով։ Միջադեպը տեսագրվել է և տեղադրվել YouTube-ում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինն անցնում գրանցման բաժինը և փորձում գնալ ինքնաթիռի մոտ ուղեբեռի գծով։

Ենթադրվում է, որ կինն առաջին անգամ է թռչում և չի հասկացել, թե ինչպես են ուղևորները հայտնվում ինքնաթիռում։