ԱՄՆ Կոնգրեսը սահմանափակել է Իրանի դեմ պատերազմ սկսելու Թրամփի իրավունքը


06:30 , 13 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը որոշում է ընդունել, որով արգելում է նախագահ Դոնալդ Թրամփին պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է The New York Times- ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախաձեռնությանն աջակցել է 251 կոնգրեսական, դեմ է արտահայտվել 170-ը: Նշվում է, որ ավելի վաղ Սենատը մերժել էր որոշումը:

Որոշումը ներառված է 2020 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծում, որը պետք է հավանության արժանանա երկու պալատների կողմից, ապա ուղարկվի Թրամփի հաստատմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։