Էմիլի Ռատակովսկին նորաձևություն է վերադարձրել 90-ականների սանրվածքը


03:44 , 13 հուլիս, 2019

Ամերիկուհի մոդել, դերասանուհի և դիզայներ Էմիլի Ռատակովսկին նորաձևության ասպարեզ է վերադարձրել 1990-ականներին մեծ տարածում գտած սանրվածքը:

Ինչպես ներկայացնում է Vogue-ը, լուսանկարիչների տեսախցիկները մոդելին ֆիքսել են բարձր հավաքված կոսով և երկու կողմից արձակված մազափնջերով, որոնք եզրագծում են դեմքը: Ամսագրի տեղեկություններով՝ նման սանրվածքով նախորդ դարի վերջերին հաճախ էին ներկայանում հայտնիները, մասնավորապես՝ դերասանուհիներ Մերի Քեյթ և Էշլի Օլսենները և երգչուհի Լինդսի Լոհանը:

Իր կերպարը Ռատակովսկին լրացրել է 90-ականներին բնորոշ այլ իրերով, որոնց թվում են նեղ արևային ակնոցը, խոշոր կլոր ականջօղերը և փոքրիկ, ուղղանկյուն տեսք ունեցող վառ գույնի պայուսակը:

Աղբյուրը նշում է, որ սա առաջին անգամը չէ, որ Ռատակովսկին զբոսանքի է դուրս գալիս նախորդ դարեվերջին նորաձև համարվող հանդերձանքով: