Ամուսնական մատանին վտանգավոր է տղամարդկանց համար. գիտնականներ


05:06 , 13 հուլիս, 2019

Մի շարք հետազոտողներ եկել են եզրահանգման, որ ոսկուց պատրաստված ամուսնական մատանիները վտանգավոր են տղամարդկանց համար: Գիտնականները նաև հավելել են, որ ցանկալի է տղամարդիկ ընդհանրապես այդ ազնիվ մետաղից պատրաստված որևէ զարդ չկրեն:

Պարզվել է, որ երկարատև ոսկե մատանի կրելը մեծացնում է պոտենցիայի զարգացման վտանգը և մեծ վնաս է հասցնում սեռական առողջությանը:

Գիտնականները մի շարք ուսումնասիրություններ են անցկացրել և եկել եզրահանգման, որ երկարատև ոսկե զարդեր կրելը կարող է հետագայում անդառնալի վնաս հասցնել տղամարդու առողջությանը. սկզբում կառաջանա վաղաժամ էակուլյացիա, ապա կսկսվեն պոտենցիայի կապված խնդիրներ, և այդ ամենը կբերի սեռական տոնուսի նվազման:

Գիտնականները շեշտում են, որ վնասակար են ոչ թե հենց ամուսնական մատանիները, այլ մետաղը, որից դրանք պատրաստված են: Հենց ոսկին է առաջացնում տվյալ բացասական հետևանքները: