Նեյրոբիոլոգն անվանել է 6 արդյունավետ միջոց, որոնք կօգնեն ուղեղն ավելի առողջ պահել


08:13 , 13 հուլիս, 2019

Ո՞րն է մարդու ուղեղի առողջության պահպանման գաղտնիքը։ Համաձայնվեք, որ այդքան էլ հեշտ հարց չէ։ Բարեբախտաբար, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում նեյրոբիոլոգներն ակտիվորեն զբաղված էին նրա ուսումնասիրությամբ, և այսօր պատրաստ են մեզ հետ կիսվել բավականին հետաքրքիր պատասխաններով։

Առաջարկում ենք ծանոթանալ Թարա Սվարթի՝ ուղեղի առողջությունը պահպանելու 6 պատասխաններին։

Խորհուրդ 1։ Բժիշկ Սվարթը խորհուրդ է տալիս օգտագործել հետևյալ 5 մթերքները՝ սաղմոն, ավոկադո, ձու, ընկույզ և հացահատիկ, ինչպես նաև արմավի և ձիթապտղի յուղ։

Ըստ նրա՝ չնայած որ մարդու ուղեղը կշռում է 1-2 կգ, այն կլանում է օրգանիզմ ներթափանցած սննդարար նյութերի 20-30%-ը։ Միևնույն ժամանակ գլյուկոզան ուղեղի նորմալ աշխատանքի համար ամենաարժեքավոր ռեսուրսներից մեկն է։

Խորհուրդ 2։ Քնի ադեկվատ տևողություն։ Մաքրվելու և լավ հանգստանալու համար ուղեղին հարկավոր է 7 կամ 8 ժամանոց քուն։ Ահա այս պատճառով քունը շատ կարևոր է։

Խորհուրդ 3։ Ջրային բալանսի ապահովում։ Օրական յուրաքանչյուր 15 կգ քաշի համար խորհուրդ է տրվում օգտագործել կես լիտր ջուր։ Միջին վիճակագրական տղամարդու համար այն կազմում է մոտ 3 լիտր։

Խորհուրդ 4։ Թթվածին։ Կարևոր հանդիպումից առաջ ընդամենը 10 անգամ շնչեք-արտաշնչեք և ձեր ուղեղին լրացուցիչ ռեսուրսներ կուղարկեք, որոնք նրան կօգնեն ավելի արդյունավետ աշխատել։

Խորհուրդ 5։ Իրականում ամբողջ օրվա ընթացքում դուք անընդհատ պետք է շարժվեք և միջինում կատարեք 10 հազար քայլ։

Խորհուրդ 6։ Մեդիտացիա։ Գիտականորեն ապացուցված է, որ 12 րոպե տևողությամբ ամենօրյա մեդիտացիաները նվազեցնում են արյան մեջ սթրեսի հորմոնների մակարդակը։