Ադրբեջանը պատասխանել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական միջոցներ տրամադրելու արգելքի նախաձեռնությանը


00:15 , 13 հուլիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է նախօրեին ԱՄՆ Կոնգրեսում կոնգրեսական Բրեդ Շերմանի հայանպաստ օրենսդրական նախաձեռնության հաստատմանը, որով ԱՄՆ-ին արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի ռազմական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավերը խոցելու համար:

«Ադրբեջանը մինչ այժմ ԱՄՆ-ից զենք ձեռք չի բերել և ունի այլ երկրներից առաջատար ռազմական տեխնիկա գնելու կարողություն»,- այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ