Այս աղջիկը 10 տարվա ընթացքում շուրջ 190 հազար դոլար արժողությամբ ավելի քան 20 պլաստիկ վիրահատություն է տարել (Photo)


03:07 , 13 հուլիս, 2019

2010 թվականին՝ 18 տարեկան հասակում, Քրիսթեն Սնայդերն առաջին անգամ մեծացրեց կրծքերը, և սկսվեց նրա պլաստիկ վիրահատությունների երկար շարքը։ Վերջին 10 տարվա ընթացքում Քրիսթենն ավելի քան 20 վիրահատության է ենթարկվել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 190 հազար դոլար։

Չնայած որ Սնայդերը վիրահատվելու տեղ այլևս չունի, միևնույն է, նա չի ցանկանում կանգ առնել։ Քրիսթենի հարազատները վախենում են, որ պլաստիկ վիրահատությամբ տարվելը կարող է կործանարար լինել նրա համար։