Կյանքի արվեստ. 5 բան, որը պետք է անի յուրաքանչյուր մարդ


01:14 , 13 հուլիս, 2019

Ինչ-որ պատճառով ժամանակակից մարդիկ ավելի շատ են մտահոգվում, քան պետք է։ Մենք թույլ ենք տալիս, որ աննշան թվացող երևույթները կառավարեն մեր կյանքը։ Այս ամենին հարկավոր է վերջ տալ։

Բավական է կենտրոնանալ մանրուքների վրա։ Մենք շատ ենք մտածում այն մասին, թե ինչ կարծիք կկազմեն մեր մասին շրջապատող մարդիկ, և թույլ ենք տալիս, որ դա կործանի մեզ։ Մենք պետք է ինքնուրույն ապրենք մեր կյանքը, և չանհանգստանանք այն ամենի մասին, ինչը չենք կարող փոխել։

Եթե դուք այն մարդկանց շարքին եք դասվում, ովքեր միշտ որևէ բանի մասին են մտածում, ապա խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այս ցանկի հետ։

Եվ այսպես՝ 5 բան, որ յուրաքանչյուրս պետք է անենք։

Համակերպվեք այն մտքի հետ, որ որոշ բաներ իրական հիմարություն են

Այս մտքի հետ համակերպվելով՝ մարդ ազատության զգացում է ձեռք բերում։ Որոշ երևույթներ այնքան վատն են լինում, որ նրանց հետ ոչինչ անել չի լինում՝ բացի համակերպվելուց և կյանքը նույնությամբ շարունակելուց։ Սա կարող է վերաբերել ևՙ մարդկանց, ևՙ զգացմունքներին, ևՙ մնացած ամեն ինչին։

Եղեք այնպիսին, ինչպիսին ցանկանում եք լինել

Թույլ մի տվեք, որ որևէ մեկը փոխի ձեր էությունը։ Դուք ինքներդ պետք է որոշեք, թե ով եք։ Դուք այն եք, ինչ ցանկանում եք լինել։ Ոչ ոք իրավունք չունի քննադատելու ձեր երազանքները։ Եթե դուք որևէ բան եք ցանկանում, ապա պայքարեք դրա համար։ Կյանքն ընդամենը մեկն է։

Եթե հայտնվել եք սթրեսային իրավիճակում, ապա մեկ քայլ ետ կատարեք և շունչ քաշեք

Մարդիկ շատ են սիրում դավեր նյութել միմյանց դեմ։ Երբ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան սկսում է նյարդայնացնել, ապա պետք չէ էմոցիաները թաքցնել։ Մեկ քայլ ետ ընդունեք և շունչ քաշեք։ Հեռացեք ստեղծված իրավիճակից և թույլ տվեք, որ մարդիկ հասկանան, որ թույլ չեք տա, որ ձեզ մանիպուլացնեն։ Դուք ձեր ամենավտանգավոր թշնամին եք։ Երբեմն պետք է, որ ինքներդ պաշտպանեք ձեզ։

Եթե ոչինչ հնարավոր չէ փոխել, ուրեմն՝ շարունակեք ապրել

Պետք չէ կենտրոնանալ այնպիսի բաների վրա, որոնք հնարավոր չէ փոխել, ուղղակի համակերպվեք դրանց հետ և շարունակեք ապրել։

Կենտրոնացեք սեփական խնդիրների վրա

Մի տարվեք ուրիշների խնդիրներով։ Ձեզ սեփական խնդիրներն էլ են բավական և ավելորդ դրամա ձեզ հարկավոր չէ։ Ապրեք ձեր կյանքով, իսկ մյուսներն էլ թող ապրեն իրենցով։