Լոռին օգնության է կանչում Պիտեր Կրաուչին


20:50 , 12 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Վանաձորի «Լոռին» Թվիթերում կատարած գրառմամբ դիմել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պիտեր Կրաուչին, որն այսօր հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Վանաձորյան ակումբը 38-ամյա լեգենդար ֆուտբոլիստին խնդրում է հրաժարվել այդ մտքից և միանալ իրենց․

«Հեյ, Պիտեր Կրաուչ, այդ ինչո՞ւ ես ավարտում կարիերադ։ «Լոռի Ֆա»-ն ունի քո օգնության կարիքն առաջիկա մրցաշրջանում։ Ե՜կ, միացիր մեզ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ