Սաուդցի կանայք կկարողանան արտասահման մեկնել առանց խնամակալի թույլտվության


22:00 , 12 հուլիս, 2019

Սաուդյան Արաբիայի իգական սեռի քաղաքացիներն իրավունք կստանան արտասահման մեկնելու առանց տղամարդ խնամակալների թույլտվության:

Նախկինում արտերկիր մեկնելու համար սաուդցի կանայք պետք է թույլտվություն ստանային ամուսնուց, հորից կամ եղբորից:

Նման իրավունքը «հազվագյուտ քայլ է սաուդյան հանրության մեջ արմատավորված արական սեռի տիրապետության դեմ»,- ասվում է The Wall Street Journal պարբերականի հուլիսի 11-ի հոդվածում:

Related image

Օրենքի նախագծում նշվում է, որ 18 տարին լրացած կանայք և տղամարդիկ կարող են երկիրը լքել առանց խնամակալի թույլտվության:

Այժմ Սաուդյան Արաբիայից մեկնելու համար թույլտվություն պետք է ներկայացնեն 21 տարեկանից փոքր տղամարդիկ և ցանկացած տարիքի կանայք:

Սաուդյան Արաբիայում կանանց արդեն թույլատրվել է մեքենա վարել, մարզասրահ հաճախել, բացել սեփական բիզնեսը, ընտրել ծննդաբերության ձևը, աշխատել ռեստորաններում, ինչպես նաև համաձայնել վիրահատության:

Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիայում կանայք իրավունք չունեն ինքնուրույն ամուսնանալու: