ԷՄԳ-ն ՕՊԷՔ-ի նավթի պահանջարկի անկում է կանխատեսում մինչև 17 տրավա նվազագույնը


19:15 , 12 հուլիս, 2019

2020 թ.-ին նավթի շուկային առաջարկի գերավելցուկ է սպառնում՝ չնայած ՕՊԷՔ+-ի երկրների կողմից առաջարկի աճը սահմանափկելու ջանքերին, գրել է էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) հուլիսի իր հաշվետվության մեջ:

«Հանույթի կրճատումը մինչև 2020 թվականի մարտի վերջը երկարաձգելու՝ ՕՊԷՔ+-ի երկրների նախարարների որոշումը կանոնավորում է շուկան, բայց այն չի վերացնում այն հաստատուն կանխատեսումը, որ հաջորդ տարի շուկան գերհագեցած կլինի»,- կարծում են ԷՄԳ-ի փորձագետները:

Նրանց հաշվարկներով՝ եթե ՕՊԷՔ-ի երկրներն իրենց միագումար հանույթն օրական 30 միլիոն բարելից ցած պահպանեն մինչև 2020 թվականի առաջին եռամսյակի վերջը, աշխարհում նավթի պաշարները, միևնույն է, կաճեն օրական 130 միլիոն բարելով:

«ՕՊԷՔ-ի նավթի պահանջարկը 2020 թվականի սկզբին կարող է նվազել օրական մինչև 28 միլիոն բարել»,- նշված է հաշվետվության մեջ: Մինչև այդ մակարդակը ՕՊԷՔ-ի հանույթը չի նվազել 2003 թվականի վերջից ի վեր: 2020 թվականին «ոչ ՕՊԷՔ-ի» երկրներից առաջարկի աճը կարող է արագանալ օրական մինչև 2.1 միլիոն բարել (2019 թվականին՝ օրական 2 միլիոն բարել), գլխավոր դրայվերը կդառնա հանույթի աճն ԱՄՆ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: