«80-90 տոկոս թմրամոլներ դառնում են այդպիսին դեռահասական փորձարարության հետևանքով». հոգեբան


12:56 , 26 հունիս, 2013

Հոգեբան Սամվել Խուդոյանի մեկնաբանությամբ` թմրանյութերով տարվելը գալիս է մարդու անհատականությունից: Թմրամոլների մեծ մասն իրական կյանքից հաճույք չի ստանում և դա փորձում է փոխարինել թմրամիջոցով։ 

Մեկ անգամ հաճույք ստանալով` անձը կախվածության մեջ է ընկնում և այլևս չի ուզում ազատվել դրանից: Հոգեբանը լրագրողներին տեղեկացրեց նաև, որ հաճախ թմրանյութ օգտագործում են սթրեսի մեջ ընկած մարդիկ, քիչ չէ նրանց թիվը, ովքեր փորձարկումների համար են այն օգտագործում, իսկ հետո չեն կարողանում հրաժարվել. «Նրանց 80-90 տոկոսը թմրամոլ է դառնում դեռահասական փորձարարության հետևանքով: Դեռաահասները փորձում են նմավել հանցագործ աշխարհին։ Հաճույք ստանալով` հետո նորից զգում են դրա պահանջը, որովհետև թմրանյութերից շատ արագ է կախվածություն ձևավորվում»:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ