10 գաղտնիք Կոկա-կոլայի մասին, որոնք քչերը գիտեն (Photo)


22:30 , 12 հուլիս, 2019

Կոկա-կոլան հայտնագործել է ամերիկացի դեղագործ Ջոն Փեմբերթոնը հեռավոր 1886-ականներին: Այդ ժամանակից ի վեր այն գրավել է ամբողջ աշխարհը: 

Կոկա-կոլան վաճառվում է ավելի քան 200 երկրում, և դժվար գտնեք այն մեկին, ով երբեք չի խմել կոլա: Սակայն ի՞նչ գիտենք մենք այս խմիչքի մասին: 

Ահա 10 փաստ, որոնք կզարմացնեն ձեզ.

Ամեն օր աշխարհում ավելի քան 1,9 միլիարդ Կոկա-կոլա է օգտագործվում

Աշխարհում միայն Կուբայում և Հյուսիսային Կորեայում է արգելված այն: 

Կոլայի ընկերությունը տարբեր ապրանքներ է արտադրում, ու դրանք փորձելու համար ավելի քան 9 տարի է պետք

Այն արտադրում է ավելի քան 3 500 տեսակի ըմպելիք: 

Կոլայի գաղտնիքը միայն մի քանի մարդ գիտի, և նրանց արգելված է միասին ճանապարհորդել

Բաղադրատոմսը շատ գաղտնի է: Ջոն Փեմբերթոնն այն 1886-ին է հայտնագործել, և երկար տարիներ միայն գլխում էր պահում: Բաղադրատոմսի բնօրինակը գրվել է 1919-ին, իսկ 1920-ին այդ թուղթը պահվել է Ատլանտայի բանկերից մեկում: 

2006-ին Կոկա-կոլայի աշխատակիցներից ոմանք փորձեցին վաճառել առևտրային գաղտնիքները Pepsi-ին

2007-ին հանցագործներին ձերբակալել և 5-8 տարի ազատազրկման դատապարտել:

Տարաներով Կոկա-կոլաները ծառայողների համար են 

Ալյումինե տարաները ստեղծել են Երկրորդ համաշխարհայինի ժամանակ:

McDonalds-ում կոլան միշտ ավելի համեղ է, և դա իր պատճառն ունի

Կոկա-կոլան հատուկ վերաբերմունք ունի McDonalds-ի նկատմամբ հենց դրա ստեղծման առաջին օրից: 

1985-ին Կոկա-կոլան աշխատանքից հեռացրել է աշխատակցին, ով նշանվել էր Pepsi-ի աշխատակցի հետ

1985-ին Ամանդա Բլեյքը նշանվել է Դևիդ Քրոնինի հետ: Նրանք երկուսն էլ սկզբում աշխատում էին Կոկա-կոլայում, սակայն ավելի ուշ Դևիդը սկսեց աշխատել Pepsi-ի գործարանում: Կոկա-կոլան ստիպել է Ամանդային, որ նա համոզի Դևիդին դուրս գալ աշխատանքից կամ էլ նշանը հետ տալ: 

Ամանդան խիստ վիրավորվել է և դիմել դատարան՝ Կոկա-կոլայից պահանջելով 600 000 դոլար: Դատը ավարտվել է 1986 թվականին հօգուտ Ամանդայի:

Հնդկաստանում ագարակատերերը կոլան որպես թունաքիմիկատ են օգտագործում

Կոլան 10 անգամ էժան է թունաքիմիկատներից:

Կոկա-կոլա բրենդը 204 միլիարդ դոլար է գնահատվում. դա ավելին է, քան Budweiser-ը, Pepsi-ն, Starbucks-ը и Red Bull-ը միասին վերցրած

Այն աշխարհի երրորդ թանկարժեք բրենդն է:

Կոկա-կոլան օգտագործում է այնքան ջուր, որ դա հանգեցնում է ջրամատակարարման ընդհատումների որոշ շրջաններում

Հնդկաստանում և Լատինական Ամերիկայում Կոկա-կոլայի արտադրամասերը հանգեցրել են գյուղատնտեսության ոլորտում ջրային ռեսուրսների պակասի: