ԵԽ մարդու իրավունքների հարցով հանձնակատարը դժգոհ է Ադրբեջանում խոսքի ազատության վիճակից


15:50 , 12 հուլիս, 2019

Panorama.am-ը գրում է.

«Ադրբեջանում արտահայտվելու ազատությունը շարունակում է մնալ սպառնալիքի տակ»,- ասել է ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ Ադրբեջան չորսօրյա այցելությունից հետո։

Հիշատակելով Կառավարության քննադատների, ակտիվիստների և իրավապաշտպանների կալանավորումների վերաբերյալ  ՄԻԵԴ վիճռները՝ հանձնակատարը կարևորել է հանգամանքը, որ «իրենց տեսակետները հայտնելու համար կալանավորված բոլոր անձանց ազատ արձակումը պետք է մնա առաջնահերթություն»։ Նա վերահաստատել է նաև զրպարտանքը ապաքրեականացնելու կոչը»
Հանձնակատարը բարձրացրել է նաև լրագրողների, քաղաքական ակտիվիստների ու իրավապաշտպանների նկատմամբ կիրառվող ճամփորդական արգելքի խնդիրը։ Փաստաբանների խնդրի հետ կապված հանձնակատարը նշել է, որ Ադրբեջանում 100 000 բնակչին հասնող փաստաբանների թվով ամենացածրն է ԵԽ անդամ երկրների շարքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ