12:39 , 26 հունիս, 2013
Վրաստանը և Իսրայելը երկու երկրների միջև մուտքի անցագրային ազատ ռեժիմի հաստատման շուրջ բանակցություններ են սկսել: Այս մասին տեղեկացնում է իսրայելական լրատվամիջոցներից մեկը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը:
«Վարչապետ Նեթանյահուի հետ պայմանավորվել ենք, որ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու գործընթացում տարվելիք աշխատանքների վրա հատուկ հանձնաժողով է աշխատելու, որից հետո միանգամից գործի կանցնենք»,-ասել է Իվանիշվիլին Իսրայել կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ