Զելենսկիի գրասենյակում Պորոշենկոյի հետ կապված խուզարկություն է իրականացվել. «Գլավկոմ»


14:00 , 12 հուլիս, 2019

Ուկրաինայի հետաքննության պետական բյուրոյի աշխատակիցները նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակում խուզարկություն են անցկացրել՝ կապված երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի պաշտոնավարման ընթացքում ռազմական գործողությունների պլանավորման հետ: Այս մասին հաղորդում է «Գլավկոմ» պարբերականը՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրներին:

Պարբերականի զրուցակցի խոսքերով, ՀՊԲ-ի աշխատակիցներին հետաքրքրել են նիստերի վարման արձանագրությունները, ինչպես նաև հարցաքննվել են այն անձինք, որոնք ապահովել են գաղտնիության մակարդակը համապատասխան տարածքներում:

Աղբյուրը չի կարողացել հաստակեցնել, թե հատկապես ինչ են փնտրել քննիչները: Մասնավորապես, նրանց հետաքրքրել է ինֆորմացիան, թե ով և ինչ է ասել խորհրդակցությունների ժամանակ, ինչպես նաև ինչ հրամաններ են տրվել և ովքեր են ստորագրել գաղտնի փաստաթղթերը: