2019 թ. առաջին կիսամյակի լավագույն ֆիլմերը


22:45 , 12 հուլիս, 2019

Նկատե՞լ եք, որ 2019-ի առաջին կեսն արդեն անցյալում է: Եվս կես տարի, և կսկեն 20-ական թվականները:

Արդյոք նոր տասնամյակը նշանակալից կլինի՞ կինեմատոգրաֆիայի ոլորտում՝ չգիտի ոչ ոք, սակայն այժմ հաստատապես կարող ենք ասել, որ այս տարի դուրս են եկել բազմաթիվ հրաշալի ֆիլմեր, որոնք կդիտվեն դեռ երկար տարիներ:

10. Սիլվեր-Լեյքի տակ

Սեմը ծանոթանում է մի աղջկա հետ, որը հաջորդ օրն անհետանում է հանելուկային պայմաններում: Այժմ տղան փորձում է գտնել աղջկան և դրա համար իրար է կապում այն ամենը, ինչ լսում և տեսնում է: Հանկարծակի նա ինչ-որ բան է գտնում, որը նման է կոդի կամ գաղտնի հաղորդագրությունների շղթայի…

9. Հուշ

Ջուլին կինոդպրոցի ուսանողուհի է, ով ապրում է բոհեմյան բնակարանում և սիրահարվում է Էնթոնի անունով մի տարօրինակ տղայի: Էնթոնին նրան Վենետիկ է տանում, և նրանք շրջում են թանգարաններով՝ հին վարպետների գործերն ուսումնասիրելով: Այս հարաբերությունները քանդում են աղջկա բոլոր պլաններն ու կյանքը…

8. Մենք

Փոքրիկ աղջնակ Ադելաիդան տրավմատիկ իրադարձություն է ապրում: Ժամանցի այգում նա հեռանում է ծնողներից և հայտնվում հայելային լաբիրինթոսում, որտեղ հանդիպում է իր նույնական կրկնօրինակին: Մի քանի տարի անց, երբ Ադելաիդան արդեն ամուսնացած էր և ուներ երեխաներ, նա վերադառնում է տատիկի տուն, որը գտնվում է այն չարաբաստիկ այգու հարևանությամբ…

7. Էքստազ

Ժամանակակից պարերի ակադեմիայի շրջանավարտները որոշում են հրաժեշտի երեկո կազմակերպել, սակայն խորհրդավոր կերպով երաժշտության աճող ռիթմի տակ նրանց պատում է էյֆորիան, որին դիմադրելն անհնար է լինում: Տիրում է քաոս, իսկ փրկություն գտնել հնարավոր է միայն սեփական հոգին պարին տալով…

6. Շազամ

Մեզանից յուրաքանչյուրում ապրում է սուպերհերոս, և միայն կախարդանքի մի հարված է հարկավոր, որ նա իրեն ի ցույց դնի: Բիլլի Բեթսոնը պետք է միայն մեկ բառ արտասանի՝ «Շազա՛մ», որպեսզի 14-ամյա տղայից վերածվի մեծահասակ սուպերհերոս Շազամի: Սակայն հոգում նա երեխա է մնում, և մեծահասակի մարմնի մեջ այնպիսի արարքներ է գործում, որը կգործեր յուրաքանչյուր դեռահաս…

5. Կրթություն

Դպրոցն ավարտելու նախօրեին երկու գերազանցիկ դասընկերուհիներ իմանում են, որ իրենց դասարանցիները ևս լավ համալսարաններ են ընդունվել: Աղջիկները բարկանում են, քանի որ իրենք տանջվել են ավագ դպրոցում և անդադար սովորել, մինչդեռ մյուսները դրա հետ մեկտեղ, փաստորեն, կարողացել են նաև կյանքը վայելել: Այժմ ընկերուհիները որոշում են լրացնել բացթողումը և ամեն գնով հայտնվել դասարանի ամենահայտնի տղայի կազմակերպած խնջույքին…

4. Ջոն Ուիք 3

Սուպերմարդասպան Ջոն Ուիքը ասասինների գաղտնի գիլդիայի օրենսգրքի խախտումից հետո անցանկալի մարդ է դառնում՝ էքսկոմյունիկադո: Նրա գլխի համար առաջարկում են 14 միլիոն դոլար, իսկ աշխարհի ամենապրոֆեսիոնալ ու դաժան մարդասպանների բանակը նրա դեմ արյունալի որս է սկսում…

3. Ապոլլոն-11

«Ապոլլոն-11» տիեզերանավը հրամանատար Նիլ Արմսթրոնգի ղեկավարությամբ 1969 թ. պետք է վայրէջք կատարեր Լուսնի վրա: Սա փաստավավերագրական ֆիլմ է, որում ներառված են հազվագյուտ կադրեր, մասնակիցների ու ականատեսների հարցազրույցներ…

2. Խաղալիքների պատմություն 4

Տիեզերական ռենջեր Բազ Լայթերը, կովբեյ Վուդին, շուն Սպիրալկան, տիրանոզավր Ռեքսն ու խաղալիքների ողջ խումբը կրկին միասին է, և նրանք պատրաստ են նոր արկածների: Այն բանից հետո, երբ Էնդին քոլեջ ընդունվեց, խաղալիքները հաստատվեցին իրենց նոր տիրոջ՝ Բոնիի տանը…

1. Վրիժառուները. վերջնախաղ

Վրիժառուների խմբի ողջ մնացած անդամները և նրանց դաշնակիցները պետք է նոր պլան մշակեն, որը կօգնի դիմակայել հզոր տիտան Տանոսի ավերիչ գործողություններին: Մասշտաբային և ողբերգական մարտից հետո նրանք չեն կարող սխալ գործել…