Այսօր երեխաների դաստիարակության մեթոդները հետաքրքրում են գրեթե բոլոր մանկավարժներին ու ծնողներին: Ժամանակակից դաստիարակությունը երեխային հաջողակ մեծացնելուն, անհաջողություններն ընդունել սովորեցնելուն և այլ առաջադրանքներին ուղղված ռազմավարություններ են, որոնք օգնում են երեխաներին կյանքում:
Այլ հարց է, թե ինչպես էին դաստիարակում երեխաներին անցյալում: Միջին դարերում երեխաների սպանությունը բնական երևույթ էր համարվում: Իսկ այլ ի՞նչ սարսափելի փաստեր է թաքցնում մեզանից պատմությունը. եկե՛ք պարզենք միասին:
XVI դարում Անգլիայի ընչազուրկ ընտանիքներում ընդունված էր տանը մեծացնել երեխաներին մինչև 14 տարեկանը: Այնուհետև աղջիկներին և տղաներին հանձնում էին այլ ընտանիքների կամ կազմակերպությունների՝ աշխատելու, իսկ իրենք իրենց հերթին նոր երեխա էին վերցնում:
Այդպես հնարավոր էր լինում ազատվել ընտանիքի մեկ անդամին կերակրելու հոգսից: Եղել են դեպքեր, երբ երեխաները որպես սպասավորներ աշխատանքի են անցել այլ ընտանիքներում ավելի վաղ հասակում՝ 7-9 տարեկանում:
Երեխաների դրությունն անփոփոխելի մնաց հարյուրամյակներ շարունակ: XIX դարի 70-ական թվականներին կրկին Անգլիայում միայն ատաղձագործությամբ զբաղվում էր, ըստ տարբեր գնահատականների, 5-16 տարեկան 20-30 հազար երեխա:
Աշխատող երեխաները հազվադեպ չէին հանդիպում նաև XX դարի սկզբին:
Մինչև XIX դարը ծնողները բացարձակապես չէին զբաղվում երեխաների հետ և նրանց հետ չէին խաղում: Համարվում էր, որ երեխան լիարժեք անհատականություն չէ, հետևաբար նրա հետ խաղալը ժամանակի անիմաստ կորուստ է:
Սակայն խաղալիքներ երեխաները ունեին՝ գնդակներ, տիկնիկներ, փափուկ կենդանիներ: Ինչքան հարուստ էր երեխայի ընտանիքը, այնքան թանկարժեք ու բնական էին նրա խաղալիքները:
Աղքատ ընտանիքների երեխաներն ինքնուրույն էին իրենց համար խաղալիքներ պատրաստում տերևներից, ճյուղերից, ծառերի պտուղներից ու կավից:
XV-XVIII դդ. անգլիացի արքայազններին ընդունված էր պատժել հետևյալ կերպ. նրանց անկարգությունների համար պատժում էին ոչ թե հենց նրանց, այլ հատուկ տղաներին, որոնք ապրում և մեծանում էին արքայազների հետ միասին:
Մեթոդը բավականին արդյունավետ էր. քանի որ փոքրիկ ազնվականներին, որպես կանոն, չէր թույլատրվում խաղալ ոչ ոքի հետ, բացառությամբ վերոհիշյալ տղաների, նրանց միջև էմոցիոնալ կապ էր առաջանում, հետևաբար ընկերոջը պատժելը շատ էր ճնշում և նեղացնում արքայազնին:
Գոյություն ունեին մշակույթներ, որոնցում ընդունված չէր նորածինների պորտալարը կտրելը: Դրանք մնում էին այնքան ժամանակ, մինչև չորանում էին:
Իսկ մայրերը երկար տարիներ համոզված էին, որ առաջին կաթը վտանգավոր է նորածինների համար, այդ իսկ պատճառով ծննդաբերությունից հետո առաջին օրերին կտրականապես հրաժարվում էին երեխաներին կրծքով կերակրելուց:
Իհարկե, խոսքը գնում էր հարուստ ընտանիքների մասին, որտեղ երեխաներին աշխատում էին կերակրել ամենահամեղ և թանկարժեք սնունդով: Երբեմն այս ամենը ողբերգական ավարտ էր ունենում. երեխաները չէին կարողանում կանգ առնել և մահանում էին գերսնուցումից:
Ընդհուպ մինչև XX դարի սկիզբը աղքատ ընտանիքներում ընդունված էր երեխաներին միայնակ թողնել:
Ծնողները չէին հոգում իրենց երեխաների անվտանգությունը, քանի որ ստիպված էին օրուգիշեր աշխատել՝ ընտանիքին կերակրելու համար: