Անհայտ անձը հայտնվել է Եղիսաբեթ II-ի ննջարանում


04:42 , 12 հուլիս, 2019

Տղամարդը հայտնվել է Բուքինգհեմյան պալատի տարածքում և հայտնաբերվել ոստիկանության կողմից Եղիսաբեթ II թագուհու ննջարանի մերձակայքում, գրում է The Sun-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 10-ին։ Անծանոթին հայտնաբերել են մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ նա անցել է պալատի պարիսպը և թակել դուռը։

Սքոթլենդ Յարդում նշել են, որ միջադեպն ահաբեկչական ակտ չեն համարել։ Ձերբակալված 22-ամյա տղամարդու մոտ զենք չի եղել։