Իսրայելն աջակցել է Կիպրոսին կապված Թուրքիայի կողմից անօրինական հորատման աշխատանքներ իրականացնելու հետ


01:45 , 12 հուլիս, 2019

Իսրայելն աջակցել է Կիպրոսին՝ կապված Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից անօրինական հորատման աշխատանքների հետ, հաղորդում է BIN պորտալը:

«Իսրայելը լրջորեն անհանգստացած է Թուրքիայի ձեռնարկած վերջին քայլերի կապակցությամբ, և կրկին հայտարարում է Կիպրոսին լիարժեք աջակցելու մասին»,- Twitter-ում գրել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Էմանուել Նախշոնը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունն ու ԵՄ-ը Թուրքիային կոչ են արել դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքները, քանի որ դրանով խախտվում է Կիպրոսի ինքնիշխանությունը: