Ամենադաժան հանցախմբերի նախկին անդամներն աղերսում են, որ լազերով հեռացնեն իրենց դաջվածքները (Photo)


07:09 , 12 հուլիս, 2019

Սալվադորյան հանցախմբերի նախկին անդամները, ովքեր ներկայումս բանտարկված են, խնդրում են, որ լազերի միջոցով հեռացնեն իրենց դաջվածքները, որոնք, ըստ նրանց, երիտասարդության սխալներից են եղել և հիշեցնում են հանցավոր անցյալի մասին։ Նախկին հանցագործները ցանկանում են նոր կյանք սկսել, առանց այս կամ այն խմբավորման պատկանելիությունը մատնանշող դաջվածքների։

Իմիջիայլոց, հանցախմբի անդամի կողմից դաջվածքների հեռացումը մահացու մեղք է համարվում, հավասարեցվում է դավաճանության և պատժվում մահով։