Գոլ դեպի հանդերձարան. Բանանցը 42 րոպե դիմացավ


00:30 , 12 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է․

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» հյուրընկալվելիս խաղում է սերբական «Չուկարիչկիի» հետ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումն անցնում էր տանտերերի առավելությամբ։ «Բանանցի» դարպասին բավականին շատ էին վտանգավոր պահերը։ Մի քանի դրվագում հրաշալի գործեց երևանյան թիմի դարպասապահ Արամ Հայրապետյանը։

Դրվագներից մեկում մոտ տարածությունից կատարված հարվածից հետո գնդակը դիպավ երևանյան թիմի դարպասի ուղղահայաց դարպասաձողին։ Մի քանի անգամ մրցակիցը վրիպեց։

42-րդ րոպեին «Չուկարիչկիին» ի վերջո հաջողվեց խոցել Հայրապետյանի պաշտպանած դարպասը։ Աչքի ընկավ Սլոբոդան Տեդիչը։

Առաջին խաղակեսում «Բանանցն» ընդամենը 2 հարված է կատարել դեպի դարպասը։