Ձուկ
Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, կարողանում եք հարաբերություններ հաստատել դաշնակիցների հետ: Գործընկերների հետ հարաբերությունները կարող են զգալիորեն փոխվել դեպի լավը, իսկ ղեկավարությունը կաջակցի ձեր որոշ գաղափարների: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնք, ի զարմանս ձեզ, կարող են օգտակար լինել: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, հանդիպում այն մարդու հետ, ում հետ նախկինում ձեզ ուժեղ զգացմունքներ են կապել: Չի բացառվում, որ հնարավորություն ունենաք ավելացնելու եկամուտները: Դժվար թե գումարը հեշտ տրվի, բայց չեք բողոքի, չէ՞ որ դրանք շատ տեղին կլինեն: Ի դեպ, օրվա երկրորդ կեսին չնախատեսված, բայց շատ հաջող գնումներ կկատարեք: