Հազվագյուտ հիվանդությամբ տառապող «ծառ-մարդը» վերադարձել է սովորական կյանք


03:08 , 12 հուլիս, 2019

Պաղեստինյան Գազա քաղաքի բնակիչը վիրահատվել է, որպեսզի ձեռքի վրայից հեռացնի բազում կոշտուկները։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

44-ամյա Մահմուդ Թալուլին տառապում է էպիդերմոդեսպլազային վերուցիֆիրմայով, որի ժամանակ մարմնի վրա մեծ քանակությամբ գորտնուկներ են առաջանում, ինչի պատճառով մաշկը նմանվում է ծառի կեղևի։ Պաղեստինցու համար շատ դժվար էր ապրել այդպես․ նա անընդհատ ուժգին ցավեր էր ունենում, իսկ նրա արտաքին տեսքը վախեցնում էր անցորդներին։

Մի քանի տարի առաջ եգիպտացի բժիշկները խորհուրդ էին տվել հեռացնել ձեռքերը, սակայն նա հրաժարվել էր։ 2017 թվականին բժիշկները հեռացրին Թալուլի գորտնուկները, սակայն որոշ ժամանակ անց դրանք կրկին աճեցին։ Դրանից հետո բժիշկները որոշեցին ավելի խորքից հեռացնել դրանք, որպեսզի հետագայում դրանք կրկին մուտացիայի չենթարկվեն։

Թալուլը պատմել է, որ վիրահատությունը փոխել է նրա կյանքը, և հիմա նա կարողանում է խաղալ իր երեխաների հետ։

Բժիշկները հուսով են, որ ապագայում անհատական թերապիաների միջոցով ամբողջությամբ կկարողանան բուժել տղամարդուն։ Սակայն այս հիվանդությունը շատ հազվադեպ է հանդիպում և բուժման հատուկ միջոցներ չունի, ինչն ավելի է բարդացնում հիվանդի վերականգնման գործընթացը։