ԲԴԽ հեղինակությանն ավելի մեծ հարված, քան դատավոր Նախշուն Տավարածյանի «օդից վերցված» երդումն էր որպես ԲԴԽ անդամ, ուղղակի դժվար էր մտածել


22:27 , 11 հուլիս, 2019

Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանն ավելի մեծ հարված, քան դատավոր Նախշուն Տավարացյանի «օդից վերցված» երդումն էր որպես ԲԴԽ անդամ, ուղղակի դժվար էր մտածել։

Ինչու՞ օդից վերցված։ Քանի որ.

ա) Երդման հիմք հանդիսացող ընտրությունը տեղի էր ունեցել անցյալ նոյեմբերին։ Ութ ու կես ամիս առաջ։

բ) Հաղթած հայտարարված թեկնածուն՝ դատավոր Տավարացյանը, դեռ ամիսներ առաջ ընդհանուր ժողովում բանավոր, այնուհետ նաև գրավոր ձևով հստակորեն հայտարարել էր իր կամքը՝ չլինելու ԲԴԽ անդամ։

Իհարկե, կլինեն սյուրռեալիստական ինչ-ինչ մեկնաբանություններ առ այն, որ եթե անգամ, ապա մինչդեռ։ Այնուհանդերձ, բանականությունը, տրամաբանությունը, արժանապատվությունը, էթիկան դեռ ոչ ոք չի բեկանել։

Ի դեպ, տիկին Տավարացյանը 2018-ի նոյեմբերին հաղթող էր ճանաչվել բացառապես գենդերային հիմունքով՝ որքան հիշում եմ, 22 (!) ձայնով, մինչդեռ մյուս երկու թեկնածուները ստացել էին մոտավորապես 110-120 ձայն՝ 5-6 անգամ ավել։