7 միտք, որոնք հանգիստ չեն տալիս տղամարդուն, երբ նա հանդիպում է իր իդեալին


01:14 , 12 հուլիս, 2019

Տղամարդիկ այդքան էլ չեն սիրում բացվել և խոսել իրենց զգացմունքների մասին, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք ոչինչ էլ չեն զգում կամ կամ ընդհանրապես չեն մտածում այդ մասին։

Սիրո մեջ տղամարդիկ, ինչպես և կանայք, այրվում են և ցավ զգում, ուղղակի հաճախ նրանք իրենց ապրումները գաղտնի են պահում։ Եվ երբ տղամարդը հանդիմում է այն միակին, նրա գլխում կարող են ծագել հետևյալ մտքերը․

«Ես պետք է պաշտպանվեմ»

Սկզբում նա դիմադրելու է իր զգացմունքներին։ Նրա համար կարող է դժվար լինել հավատալ տեղի ունեցողին, քանի որ նա հանդիպել է իր իդեալին։ Սա նշանակում է, որ ամեն ինչ շատ լավ է ճշմարիտ լինելու համար։ Նրան կարող են վախեցնել նաև նոր էմոցիաները և զգացմունքները։

«Ամեն անգամ նա ավելի գեղեցիկ է դառնում»

Որոշ ժամանակ անց նա սկսում է գիտակցել, որ ամբողջովին տարված է այդ աղջկանով և ոչինչ չի կարող անել դրա հետ։

«Ինձ չեն անհանգստացնում նրա թերությունները։ Ինձ դուր է գալիս նրա հետ սխալվելը»

Այնուհետև նա նրան տեսնում է այնպիսին, ինչպիսին որ կա իրականում։ Այո, նա իրականում այդքան էլ կատարյալ չէ, ինչպես թվում էր սկզբում, սակայն այս բացահայտումը ոչինչ չի փոխում։

«Ինձ թվում է՝ ես կարող եմ նրան պատմել ամեն ինչ»

Աստիճանաբար նա իրեն ավելի հարմարավետ կզգա։ Աղջիկը նրան ավելի հարազատ կդառնա։ Այդ աղջկա հետ նա իրեն ավելի ազատ կզգա։ Հիմա նա արդեն պատրաստ է ցույց տալ իր թույլ կողմերը։

«Նա միակն է»

Նա ենթագիտակցորեն խուսափում է այլ աղջիկների հետ մոտ հարաբերություններ ստեղծելուց։ Նա գտել է այն միակին, ում փնտրել է ողջ կյանքի ընթացքւմ։

«Սա իրակա՞ն սեր է»

Օր-օրի նա ավելի կամրապնդի իր զգացմունքները։ Այնուամենայնիվ, երբեմն նրա մտքում կասկածներ կառաջանան այդ սիրո իրական լինելու վերաբերյալ։ Եվ այս մտքերի մեղավորն անցյալն է, երբ իրեն դավաճանել են և ցավեցրել։

«Ահա թե ինչ է նշանակում ձեռք բերել երջանկություն»

Վերջապես նա կհասկանա, թե ինչ է նշանակում երջանիկ լինել, ինչ է նշանակում հարմարավետություն, հանգստություն, ուրախություն և հաճույք զգալ ուրիշ մարդու կողքին։