20:10 , 11 հուլիս, 2019Հոլանդիայի հինգ քաղաքներ կմասնակցեն «Եվրատեսիլ-2020» երգի մրցույթի անցկացման պայքարին: Ինչպես հուլիսի 11-ին հաղորդել է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, որը պատասխանատու է միջոցառման կազմակերպման համար, պաշտոնական հայտեր են տվել Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերտոգենբոսը, Առնեմը և Մաաստրիխտը, տեղեկացնում է TASS-ը։
Մրցույթի անցկացման վայրի մասին որոշումը կընդունվի հաջորդ ամսին առաջարկությունների մանրամասն ուսումնասիրումից և առավել հեռանկարային հարթակներ այցելությունից հետո:
Մրցույթի անցկացման վայրի մասին որոշումը կընդունվի հաջորդ ամսին առաջարկությունների մանրամասն ուսումնասիրումից և առավել հեռանկարային հարթակներ այցելությունից հետո:
Ռոտերդամն այս պահին ֆավորտին է այն բանից հետո, երբ Հարավային Հոլանդիայի նահանգը խոստացել է 1 միլիոն երվո տրամադրել միջոցառմանը քաղաքը հաղթելու դեպքում: Նիդեռլանդների կառավարությունն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ հովանավորել մրցույթի անցկացումը:
Ավելի վաղ չէր բացառվում, որ «Եվրատեսիլ-2020»-ը կարող է տեղի ունենալ Ամստերդամում, սակայն մեկ շաբաթ առաջ քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր չեն ընդունել մրցույթն այն պատճառով, որ բոլոր համապատասխան հարթակներն զբաղված կլինեն միջոցառման անցկացման ժամանակ։
Նիդեռլանդներն առաջին «Եվրատեսիլի» յոթ մասնակից երկրներից մեկն է, որը կայացել է 1956 թվականին: Վերջին անգամ երկիրը մրցույթն իր մոտ ընդունել Է 1975 թվականին: 2020 թվականին միջոցառման անցկացաման իրավունքը Նիդեռլանդներն ստացել է այն բանից հետո, երբ երկրի ներկայացուցիչ Դունկան Լոուրենսն Arcade երգով այս տարի հաղթեց մրցույթում։