Aysor.am-ը գրում է.
Միացյալ Նահանգները դիտարկում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ որոշ պատժամիջոցների դադարցեման հնարավորությունը՝ 12-ից 18 ամիս ժամկետով։ Որպես պայման՝ ԱՄՆ-ն նշում է Յոնբյոնի միջուկային կենտրոնի վերացումն ու ամբողջ միջուկային ծրագրի սառեցումը, հայտնում է «Yonhap» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մի աղբյուրի:
Հաղորդվում է, որ խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներին, որոնք սահմանափակում են ածխի և տեքստիլի արտահանումը ԿԺԴՀ-ից, որոնք երկրի համար եկամտի հիմնական աղբյուրն են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ