Մոնակոն առաջինն է ապահովել 5G-ի ամբողջական ծածկույթը


20:20 , 11 հուլիս, 2019

Մոնակոն դարձել է առաջին երկիրն աշխարհում, որն ամբողջությամբ օգտվում է հինգերորդ սերնդի 5G կապից, հաղորդում է Le Monde-ն։

Նշվում է, որ Monaco Telecom բջջային օպերատորը 23 5G ալեհավաք է տեղադրել, որոնք ծածկում են կոմսության 2․6 ք/կմ տարածքը։ Դա գրեթե երկու անգամ քիչ է, քան չորրորդ սերնդի կապի ալեհավաքների քանակը, որոնք տեղադրվել են պետության տարածքում։

Առաջիկայում նախատեսվում է նաև նոր ալեհավաքներ տեղադրել։ 5G ցանցով ապահովելու համար օգտագործվել են չինական Huawei ընկերության սարքավորումները։