10 տարօրինակ բան, որ կատարվում է մարդու հետ քնած ժամանակ


18:45 , 11 հուլիս, 2019

Թվում է՝ երբ մարդը քնած է, նրա օրգանիզմն ամբողջությամբ հանգստի մեջ է, բայց այդպես չէ:

Քնի ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում, որ մասին շատերը չգիտեն:

 

1․ Մարմնի ջերմաստիճանը նվազում է

Մարմնի ջերմաստիճանի անկումը պայմանավորված է մելատոնին հորմոնի արտադրմամբ: Այս հորմոնը կարգավորում է քնի ռիթմը:

2․ Իջնում է արյան ճնշումը, և նվազում է սրտի զարկերի թիվը

Սա տեղի է ունենում, քանի որ օրգանիզմը վերականգնվելու կարիք ունի: Հատկապես բարձր ճնշում ունեցողներին խորհուրդ է տրվում երկար քնել:

3․ Մեր մկանները ժամանակավորապես կաթվածահար են լինում

Շատ վախեցնող է հնչում, բայց սա նրա համար է, որ քնի մեջ շարժվելը դժվար լինի, քանի որ հնարավոր է՝ մարդը շարժումներ անի, որոնց ժամանակ վնասվածքներ ստանա:

4․ Մենք քաշ ենք կորցնում

Կանոնավոր քունը օգնում է նիհարել: 7 ժամվա քունը հասուն օրգանիզմի համար բավական է: Եթե այս ամենին գումարվի առողջ ապրելակերպը, ավելորդ քաշի մասին անհանգստանալու առիթ չի լինի:

5․ Մեր օրգանիզմն աճում է

Մինչ մենք քնած ենք, օրգանիզմը շարունակում է իր բնականոն աճի գործընթացը:

6․ Մեր աչքերը շարժվում են

Դուք գրեթե երբեք չեք զգում սա, բայց աչքերը գիշերվա ընթացքում շարժվում են այնպես, ինչպես արթուն ժամանակ դուք շարժում եք դրանք՝ շրջապատը զննելու համար:

7․ Մենք հուզվում ենք

Եթե մարդը երազ է տեսնում, նրա արյան շրջանառությունը արագանում է, երազներ տեսնելուց շատանում է հուզմունքը:

8․ Օրգանիզմից գազեր են դուրս գալիս

Ստամոքսից գիշերվա ընթացքում գազեր են դուրս գալիս: Սա ավելի հաճախ է տեղի ունենում հենց գիշերը: Ցերեկվա ընթացքում այս պրոցեսն ավելի պասիվ է:

9․ Օրգանիզմը ժամանակ առ ժամանակ սպազմի է ենթարկվում

Այս երևույթը տեղի է ունենում մարդկանց 70 տոկոսի մոտ: Նրանք քնի ժամանակ ջղաձգվում են: Մասնագետները կարծում են, որ չկարգավորված քնի գրաֆիկ ունեցող մարդկանց մոտ սա ավելի հաճախ է նկատվում:

10․ Քնած ժամանակ կոլագեն հորմոնն ավելի շատ է արտադրվում

Այ հորմոնն ամրացնում է արյունատար հյուսվածքները: Այն նաև նպասում է, որ մաշկը ձիգ լինի: Այս հանգամանքը պետք է հաշվի առնել գիշերային քսուկներ օգտագործելու պարագայում և չչարաշահել դրանք: