Մերկելը վերջերս տեղի ունեցած դողի նոպաների պատճառով օրհներգը նստած է լսել


17:34 , 11 հուլիս, 2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հուլիսի 11-ին Բեռլինում կայանալիք բանակցություններից առաջ նստած են լսել ազգային օրհներգերը: Հեռարձակումը վարել են Գերմանիայի հեռուստաալիքները:

Ինչպես գրել է Spiegel Online-ը, դա կապված է վերջերս տեղի ունեցած դողի նոպարների հետ, որոնք ունեցել է Գերմանիայի նախարարների կաբիենտի ղեկավարը պաշտոնական միջոցառումների ժամանակ: Դանիայի վարչապետի հետ հանդիպումից առաջ արարողակարգը փոխվել է այդ իրավիճակից խուսափելու նպատակով: Քաղաքական գործիչների համար կարմիր ուղեգորգի առջև տեղադրված էր ոչ մեծ հարթակ, որտեղ դրված էին աթոռներ: Օրհներգերը լսելուց հետո Մերկելը և Ֆրեդերիկսենը գնացել են բանակցությունների:

Մերկելը վերջին ամսում երեք անգամ սաստիկ դողի նոպաներ է ունեցել պաշտոնական միջոցառումների ժամանակ. հունիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, հունիսի 27-ին Գերմանիայի ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ, ինչպես նաև հուլիսի 10-ին՝ ընդունելով Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեին:

Կանցլերն ինքը պնդել է, որ անհանգստության առիթներ չկան, և ինքն իրեն լավ է զգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: