ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկի դիֆերամբներն Ադրբեջանի հասցեին տարակուսանք են առաջացնում


16:18 , 11 հուլիս, 2019

Բաքվում Տուսկը խոսեց Ադրբեջանի և Եվրամիության միջև ամեն տարի խորացող համագործակցությունից, կարևորեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասաց, որ Ադրբեջանը մեծ քայլերով տրանսպորտային և լոգիստիկ հաբ է դառնում... Եվ ոչ մի խոսք քաղբանտարկյալների, ժողովրդավարության ոտնահարման, մեդիայի հանդեպ ճնշումների մասին։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պաշտոնը լքող Եվրամիության բարձր այս պաշտոնյան այդքան ձգտում հաճոյանալ Ադրբեջանի ղեկավարությանը:

Ստացվում է՝ կա՛մ Եվրամիությունը հրաժարվում է արժեքների վրա հիմնված համագործակցության իր սկզբունքից, կամ էլ հեռացող Տուսկին նման հարցերն այլևս չեն հետաքրքրում: Եթե դրան գումարենք նաև Երևանում Տուսկի ելույթը, որն առանձնապես կարևոր ուղերձներ չէր պարունակում մեզ համար, տարածաշրջանային այս այցի նպատակներն ու ուղերձներն ավելի քան մտահոգիչ են դառնում, այնինչ 2018-ի հեղափոխությունից հետո առաջին այցի ընթացքում ԵՄ նախագահի տոնայնությունը Երևանում, ըստ տրամաբանության, պետք է լրիվ ուրիշ լիներ և որևէ կերպ համադրելի չլիներ Բաքվում արած հայտարարությունների հետ: Կրկին բախվում ենք այն խնդրին, որ շատ է խոսվում, բայց այդպես էլ չի հաջողվում արտաքին աշխարհի հետ հարաբերություններում լիարժեք կապիտալիզացնել 2018-ի արդյունքները:

«Այսօր»-ի հետ զրույցում անդրադարձ ենք կատարել Արցախյան հակամարտության վերաբերյալ Տուսկի արած հայտարարություններին:

Կից նյութն՝ այստեղ։